Հայաստանում ամենաառաջատար տեխնոլոգիաներով կկառուցվի ոսկու կորզման գործարան 6 հուլիսի 2011 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստայի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ հուլիսի 6-ին Արարատի մարզում կայացել է Ալբիոն ոսկու կորզման գործարանի շինարարության հիմնարկեքը: «Այսօր նշանակալի օր է ԳՊՄ Գոլդ խմբի և Հայաստանի համար: Այսօր մենք սկսում ենք նոր գործարանի շինարարությունը «Ալբիոն» տեխնոլոգիայով: Դա նորագույն տեխնոլոգիա է, որն օգտագործվել է միայն Դոմինիկյան Հանրապետությունում, Հայաստանի գործարանը կդառնա աշխարհում երկրորդը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլին Նրա խոսքով, նոր տեխնոլոգիան թույլ կտա զգալի չափով ավելացնել մետաղի կորզումը Սոթքի հանքավայրի դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից, իսկ արտադրանքի ծավալը կարող է հասնել տարեկան մինչև 150 000 ունցիա ոսկու: Այսօր ԳՊՄ Գոլդ ընկերությունում աշխատում է 735 մարդ 2010-ի 680 հոգու փոխարեն, իսկ նոր գործարանի շինարարությամբ նրանց թիվը կավելանա 130-ով, միջին աշխատավարձը կազմում է 165 հազար դրամ: ԳՊՄ Հայաստանում ձեռնարկությունների ձեռքբերման և արդիականացման համար արդեն ներդրել է շուրջ 260 միլիոն դոլար, իսկ նոր գործարանի շինարարության համար կներդրվի ավելի քան 100 մլն դոլար, բայց այդ թիվը, ԳՊՄ նախագահի խոսքով, ավելի բարձր կլինի, քանի որ անհրաժեշտ կլինի լրացուցիչ աշխատանքներ տանել գործարանի անխափան աշխատանքի համար: Անդրադառնալով էկոխնդիրներին` Ռոման Խուդոլին ասել է, որ «աշխարհում ավելի մաքուր տեխնոլոգիա չկա»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |