Հայաստանի սփյուռքի նախարարությունը գիրք կհրապարակի Բաքվի հայերի գործունեության մասին

Հայաստանի սփյուռքի նախարարությունը գիրք կհրապարակի Բաքվի հայերի գործունեության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարարությունը ԳԱԱ հետ պատրաստել է «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» գիրքը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով, այդ գիրքը վկայում է այն մասին, թե ինչ կարևոր դեր են խաղացել հայերը Բաքվի զարգացման մեջ: Միաժամանակ նա հաղորդել է, որ գիրքն արդեն թարգմանվում է ռուսերեն և անգլերեն: «Հուսով եմ, որ գրքի հրապարակման աշխատանքները շուտով կավարտվեն, և մենք այն կտարածենք արտասահմանում»,- ասել է Հրանուշ Հակոբյանը և հավելել, որ այս գիրքը լավ պատասխան է շարունակվող ապատեղեկատվությանը, որը տարածում է Բաքուն:

4  06.07.11 - Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---