Հուլիսի 6-ին ուժի մեջ է մտել Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության մասին արձանագրությունը 6 հուլիսի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից ուժի մեջ է մտնում Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության մասին հինգերորդ արձանագրությունը: Մոսկվայում, որտեղ այժմ գտնվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, համապատասխան վավերացման փաստաթղթերի փոխանակման արարողություն է կայացել: Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության մասին արձանագրությունը ստորագրվել էր 2010 թվականի օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Երևան կատարած պետական այցի շրջանակում: Ավելի վաղ Մեդվեդևը օրենք էր ստորագրել Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին 1995թ. պայմանագրի գործողության ժամկետի երկարացման վերաբերյալ արձանագրության վավերացման մասին: Պայմանագրի գործողության ժամկետը կազմում էր 25 տարի, արձանագրությունն այն երկարացնում է մինչև 49 տարի (սկսած 1995 թվականից): Այժմ պայմանագրի գործողությունն ինքնաբերաբար կերկարացվի հնգամյա ժամանակահատվածներով, եթե կողմերից որևէ մեկը հերթական հինգ տարվա ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ գրավոր չտեղեկացնի մյուս կողմին պայմանագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հայաստանի հյուսիսում` Գյումրիում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը, որը ռազմական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգի շրջանակում: Գյումրիի ռազմակայանը պաշտպանում է ՌԴ շահերը տարածաշրջանում, ինչպես նաև ապահովում է Հայաստանի անվտանգությունը: Ռազմակայանը ենթարկվում է Անդրկովկասում ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի Ռուսական զորքերի խմբին և սպառազինված է С-300 զենիթահրթիռային համալիրներով և ՄիԳ-29 կործանիչներով: Ռազմակայանի զորախմբի թիվը կազմում է մոտ 5 հազար մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |