Հայաստանի ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները նվազել են

Հայաստանի ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները նվազել են

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հուլիսի 4-ից 10-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 16367.35 (-613.19), բացթողնման գինը` 17790.60 (-666.51) դրամ, արծաթի գնման գինը` 373.64 (-20.54), բացթողնման գինը` 406.13 (-22.33), պլատինի գնման գինը` 18569.80 (-538.03), բացթողնման գինը` 20184.57 (-584.81), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8103.93 (-199.04), բացթողնման գինը` 8808.62 (-216.35):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---