Ղարաբաղում հույս ունեն Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունն ավարտել սեպտեմբերին![]() ![]() PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունը կավարտվի սեպտեմբերին, եթե դրան չխանգարեն եղանակային պայմանները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը: Նա հաղորդել է, որ շարունակվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներն օդանավակայանի թռիչքուղու վրա և թռիչքների անվտանգության ապահովման կենտրոնում: «Շինարարության ավարտից հետո մենք օդանավակայանի ներքին աուդիտ կկազմակերպենք»,- ասել է Ատբաշյանը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ օդանավակայանը կբացվի ամռան կեսերին: Սակայն Ղարաբաղում որոշել են չշտապել և որակյալ աշխատանք իրականացնել: Առաջին փուլում ԼՂՀ օդակայանից թռիչքներ կիրականացվեն միայն դեպի Երևան: Դիտարկվում է չվերթների իրականացումն ԱՊՀ երկրներ, մասնավորապես` Ռուսաստան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |