Միխայիլ Բագդասարովը, հնարավոր է, գնի վրացական «Airzena Georgian Airlines» ավիաընկերությունը 6 հուլիսի 2011 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բագդասարովը դիտարկում է վրացական ազգային ավիափոխադրող «Airzena Georgian Airlines» ավիաընկերությունը գնելու հարցը: «Ես վրացական ազգային ավիափոխադրողին գնելու առաջարկ եմ ստացել, սակայն մենք առայժմ վերջնականապես չենք որոշել»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում նշել է «Արմավիայի» սեփականատերը: Նրա խոսքով, առաջարկը հենց Airzena-յից է ստացվել, ընդ որում, նա չի բացահայտել առաջարկի ֆինանսական կողմը: Բագդասարովը նշել է միայն, որ Airzena-ն բավականին լավ և հավասարակշռված ավիաընկերություն է, և այն քիչ մասնավոր ավիաընկերություններից մեկը, որն այդքան երկար տարիներ գոյություն ունի շուկայում: Airzena ավիաընկերությունը հիմնադրվել է 1993թ. սեպտեմբերին: 1999-ին տեղի է ունեցել Airzena և «Georgian Airline» ավիաընկերությունների միացումը: Նոր ավիաընկերությունը ստացել է «Airzena Georgian Airlines» անվանումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |