Հայաստանն ու ՀԱՊԿ-ը մտադիր են ամրապնդել համագործակցությունը ռազմարդյունաբերական ոլորտում![]() 6 հուլիսի 2011 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, որը Հայաստանում է գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խթանմանը, ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել թմրամիջոցների և թմրամոլության դեմ պայքարի խնդիրներին և այդ համատեքստում արդի մարտահրավերների դիմակայմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |