Կառավարությունում քննարկել են Աշտարակ-Թալին ճանապարհի երկշարքանի մասը քառաշարքի վերակառուցելու պայմանները 6 հուլիսի 2011 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մամլո ծառայությունը, օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի երկշարքանի երթևեկելի մասի քառաշարք երթևեկելի մասի վերակառուցման պայմանները: Նիստում անդրադարձ է կատարվել նաև Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման և Երևան-Արարատ ճանապարհահատվածի ճանապարհային անվտանգության բարելավման կապալառուի ձեռքբերման մրցույթի պայմաններին և կապալառուի հետ կնքվելիք պայմանագրի հատուկ պայմաններին: Կառավարման խորհրդի անդամներն իրենց տեսակետներն ու դիտարկումներն են արտահայտել քննարկվող հարցի կապակցությամբ: Ընդհանուր առմամբ, հավանության արժանացնելով ներկայացված փաստաթուղթը` խորհուրդը որոշել է հիմք ընդունել այն մրցույթ հայտարարելու համար: Մեկ այլ հարցով «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի քարտուղար է նշանակվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |