ԵԱՀԿ-ը չի պատրաստվում հրաժարվել ղարաբաղյան կարգավորումից 6 հուլիսի 2011 - 21:45 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ը կշարունակի երկարաձգված հակամարտությունների` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ իր աշխատանքը: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը` ելույթ ունենալով ԵԱՀԿ 53 երկրներից և չորս գործընկեր պետություններից 300 խորհրդարանականների առջև, որոնք Բելգրադում են հավաքվել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին մասնակցելու համար, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: «ԵԱՀԿ-ը կշարունակի ջանքեր գործադրել այդ թվում Լեռնային Ղարաբաղի շուրջ վստահության կառուցման, լարվածության նվազման ուղղությամբ և կնպաստի դրական արդյունքների ձեռքբերմանը»,- ասել է նա: Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ կողմերի միջև մնացող տարաձայնությունները չպետք է խանգարեն հիմնարար սկզբունքների ընդունմանն ու անցմանը հաշտության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններին: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ չնայած Կազանում կողմերն ամփոփիչ համաձայնության չհասան «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ, որոշակի առաջընթաց է գրանցվել: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |