Կարեն Կարապետյանը և Վալենտինա Մատվիենկոն կքննարկեն Երևանի և Սանկտ Պետերբուրգի համագործակցության հարցերը 6 հուլիսի 2011 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով` 2011թ. հուլիսի 6-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ և բանակցություններ, որոնց շրջանակում կքննարկվեն Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Նախատեսվում է նաև Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագրի վավերացում։ Երևանի քաղաքաքապետի գլխավորած պատվիրակությունն այցի ընթացքում հանդիպումներ կունենա գործարար շրջանների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի «Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա |