Նորաբացի բնակչները պահանջում են ՊՆ-ից բացահայտել իրենց համագյուղացու մահվան հանգամանքները 7 հուլիսի 2011 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ հուլիսի 7-ին Արարատ մարզի Նորաբաց գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ այելելու են ՀՀ ՊՆ, պահանջելու, որպեսզի հուլիսի 28-ից անհետացած, այնուհետև անհայտ պայմաններում մահացած իրենց համագյուղացու՝ 20-ամյա ժամկետային զոինծառայող Տիգրան Համբարձումյանի գործի նախաքննության ընթացքում բացահայտվի տեղի ունեցածը և ոչ թե պարտակվի: Այդ մասին գյուղացիները հայտնել են «Հայկական ժամանակ»-ին: Ինչպես ժամանակին հաղորդել էին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հունիսի 28-ին` 18:30-ին, ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանը բացակայել է զորամասից: Այս կապակցությամբ ձեռնարկվել են նյութերի պատրաստման, ինչպես նաև զինծառայողի որոնման աշխատանքներ: Հունիսի 29-ին` ժամը 13:15-ին, զորամասին հարող անտառում գտնվել է զինծառայողի մարմինը: Պատահարի վայրում հայտնաբերվել է ածելի, իսկ զննման արդյունքում զինվորի արմնկափոսում հարթ եզրերով վերքեր են հայտնաբերվել: Համբարձումյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով (հասցնել ինքնասպանության): Չնայած ինքնասպանության կատարման վկայություններին, Համբարձումյանի ծնողները պնդում են, որ միջադեպից մեկ օր առաջ իրենք խոսել են որդու հետ, և նա բավական լավ տրամադրություն ուներ: Նա խնդրել էր, որպեսզի ծնողները լիցքավորեն բջջային հեռախոսի հաշիվը, սակայն երբ նրանք մեկ ժամ անց զանգել են զինծառայողին, հեռախոսահամարն արդեն անհասանելի էր: Ավելի ուշ ծնողներին հաղորդել են, որ իրենց որդու մարմինը գտնվել է զորամասի մերձակայքում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |