Սենատի հանձնաժողովը կքննարկի Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածությունը![]() 7 հուլիսի 2011 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում կկայանան Ջոն Հեֆերնին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու վերաբերյալ լսումները: Այդ մասին հաղորդում է Սենատի հանձնաժողովի պաշտոնական կայքը: Ավելի վաղ Ամերիկայի հայկական համագումարը (AAA) հույս է հայտնել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնը հաջող կերպով կներկայացնի Միացյալ Նահանգները Հայաստանում և կճանաչի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան: «Մենք հուսով ենք, որ նա իր ավանդը կունենա տարածաշրջանում խաղաղություն ապահովելու, մարդու իրավունքները հարգելու հարցում»,- ասվում է AAA հայտարարությունում: 1990-ականներին կեսերին Հեֆերնն աշխատել է նախկին կոնգրեսական Դուգա Բերուոտերի հետ, որը հայտնի է Կոնգրեսում իր թուրքամետ և հակահայկական գործունեությամբ: Եթե Սենատը հավանություն տա Ջոն Հեֆերնի թեկնածությանը, ապա նա Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Մարի Յովանովիչին, որն ավարտել է իր առաքելությունն այս տարվա հունիսին: Հեֆերնը ներկա պահին ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալն է: Մինչ այդ նա աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |