Վ. Ստամբոլցյանը հուղարկավորվելու է հուլիսի 8-ին Սովետաշենի գերեզմանատանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին սրտի կաթվածից մահացել է հայտնի երգեհոնահար, երգեհոնի հայաստանյան դպրոցի հիմնադիր, Հայաստանի ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը:

Երգեհոնահարի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Վահագն Ստամբոլցյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու հուլիսի 7-ին, ժամը 18:00-ին Սբ. Գևորգ եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը` հուլիսի 8-ին, ժամը 12:00-14:00-ը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորության արարողությունը կայանալու է Երևանի Սովետաշենի գերեզմանատանը, տեղեկացնում է Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Այս տարի Ստամբոլցյանը տոնում էր իր 80-ամյա հոբելյանը, ինչի կապակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը համերգաշար էր կազմակերպել Հայաստանի տարբեր շրջաններում:

Կապանում հունիսի 17-ին տված համերգից հետո, Ստամբոլցյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչի հետևանքով տեղափոխվել էր հիվանդանոց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---