Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում Արցախի հակամարտությունը 7 հուլիսի 2011 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Մոկսվայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները առանձնանում են փոխվստահությամբ, կառուցողականությամբ եւ դաշնակցային հարաբերություններին բնորոշ հատուկ բովանդակությամբ: Շնորհակալություն հայտնելով Մոսկվա պաշտոնական այցելության հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Երկու երկրների ղեկավարների միջեւ շփումների պարբերականությունը կանխորոշված է հայ-ռուսաստանյան դաշնակցային գործընկերության բնույթով, որոնք վերջին երեք տարիներին տեղի են ունենում առանձնահատուկ ինտենսիվությամբ: Դրանով են պայմանավորված նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաճախակի հանդիպումները»: Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ, քննարկվեցին նոր պայմանագրային փաթեթի նախապատրաստման աշխատանքները, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպումների ընթացքում: Բանակցությունների օրակարգում էին երկկողմ ռազմա-քաղաքական համագործակցությունը, արտաքին քաղաքական համադրումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը: Նախարարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության առավել խորացման նպատակով նախատեսվող ծրագրերը, անդրադարձան Դոնի Ռոստովում հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, գոհունակությամբ նշվեց, որ անցյալ տարվա ինտենսիվ աշխատանքի արդյունքում արդեն գերազանցվել է առեւտրաշրջանառության մինչճգնաժամային մակարդակը, եւ այս տարվա առաջին ամիսների տվյալները լավատեսություն են ներշնչում: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը, բարձր գնահատելով այս տարվա ապրիլին Երեւանում կայացած հայ-ռուսաստանյան առաջին միջտարածաշրջանային ֆորումի արդյունքները, նշեցին ապակենտորնացված համագործակցության ընդլայնման եւ խորացման կարեւորությունը: Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները անդրադարձան հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հարցերին, պայմանավորվեցին այս բնագավառում համապարփակ համաձայնագրի մշակումն առաջիկայում ավարտելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց բանակցային գործընթացում ՌԴ նախագահի կարեւոր ներդրման եւ արտգործնախարարի կողմից ձեռնարկվող ջանքերի համար: Սերգեյ Լավրովը վերահաստատեց Ռուսաստանի դիրքորոշումը, առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շւորջ. Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող գործընթացների եւ զարգացումների վերաբերյալ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |