Սփյուռքի 250 բժիշկներ Հայաստանում մասնակցում են Բժիշկների միջազգային համագումարին 7 հուլիսի 2011 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Երևանի պետական բժշկական համալսարանում բացվել է Բժիշկների երրորդ միջազգային համագումարը: Ինչպես հայտարարել է միջոցառման ընթացքում համագումարի նախագահ Դերենիկ Դումանյանը, միջոցառմանը մասնակցում են ավելի քան 600 բժիշկներ Հայաստանից, Արցախից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից: Նրա խոսքով, նրանցից միայն 250-ը հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են: «Պետք է նշել, որ առաջին անգամ մեր համագումարին մասնակցում է բժիշկների պատվիրակություն Ռուսաստանից»,- ասել է նա: Միաժամանակ Դումանյանը նշել է նման միջոցառումներին երիտասարդ բժիշկների մասնակցությունը: Նա հաղորդել է, որ միջոցառմանը մասնակցում են 24 երիտասարդ բժիշկներ աշխարհի տարբեր երկրներից: Դումանյանը նաև հաղորդել է, որ հուլիսի 7-9-ը համագումարի շրջանակներում ներկայացվելու են 179 գիտական զեկույցներ, որոնք ներառում են իրենց մեջ առողջապահության ավելի քան 20 ոլորտներ: Միաժամանակ Դումանյանը նշել է, որ այդ համագումարը յուրահատուկ է, քանի որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի շրջանակներում: Իր հերթին Armenian International Medical Committee նախագահ, դոկտոր Ավետիս Պողոսյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բժիշկների միջև ակտիվ համագործակցությունն է: Միաժամանակ նա նշել է, որ առողջապահության ոլորտն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում բավական բարձր մակարդակում է: Համագումարի վերջին օրը քննարկկվելու են Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-սփյուռք համատեղ ծրագրերը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել |