ԵՄ կոչ է անում Երևանին և Բաքվին մինչև տարեվերջ համաձայնության հանգել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ 7 հուլիսի 2011 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Եվրախորհրդարանում տեղի են ունեցել բուռն բանավեճեր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին: Եվրապատգամավորներին ներկայացնելով իրավիճակը` Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնային և կարևոր հարց է ԵՄ համար: ԵՄ գերագույն ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել, որ Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվել է առանց շոշափելի արդյունքների` չնայած միջնորդների ջանքերին: Էշթոնի կարծիքով, Երևանը և Բաքուն չեն օգտագործել համաձայնության հասնելու լավ հնարավորությունը: Սակայն նա ողջունել է հակամարտության խաղաղ կարգավորման համար դիվանագիտական քայլերը շարունակելու կողմերի պատրաստակամությունը: Նրա խոսքով, Եվրամիությունը Երևանից և Բաքվից ավելին է սպասում, մասնավորապես, առաջիկա ամիսների ընթացքում: Քեթրին Էշթոնը հույս է հայտնել, որ կողմերին հաջողվելու է մինչև տարեվերջ հասնել համաձայնության: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |