ՀԲ-ը միանգամայն իրական է համարում Հայաստանում 2011թ. արդյունքներով գնաճի 6,5 տոկոսանոց ցուցանիշը 7 հուլիսի 2011 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի կողմից իրականացված ծրագրերի հաշվին 2011 թվականի արդյունքներով կհաջողվի գնաճի ցուցանիշը նվազեցնել մինչև 6,5 տոկոս նպատակային ցուցանիշը: Հուլիսի 7-ին Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ համատեղ մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Ապպին: «Համաշխարհային բանկն այդ ցուցանիշը միանգամայն իրական է համարում»,- ասել է նա: Իսկ ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա, նրա կարծիքով, Հայաստանում 2011 թվականի արդյունքներով այդ ցուցանիշը կարող է 5 տոկոսի հասնել, եթե լուրջ արտաքին մարտահրավերներ չլինեն: Ժան-Միշել Ապպիի խոսքով, 2010 թվականին Հայաստանում ՀՆԱ 2,6 տոկոս աճ է գրանցվել, և դա թույլ է տալիս ընթացիկ տարում ցուցանիշի աճի հույս ունենալ: 2011թ. Հայաստանի բյուջեի համաձայն, ՀՆԱ աճը ծրագրված է 4,6 տոկոսի չափով, իսկ գնաճը` 4 տոկոս (±1,5 տոկոս): Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |