Հաքերային Anonymous խումբը կրկին հարձակումների է ենթարկում թուրքական պետական կայքերը 7 հուլիսի 2011 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հաքերային Anonymous խումբը հայտարարել է, որ իր Antisec շարժումը կրկին հարձակվել է թուրքական պետական կայքերի վրա ՝ պայքարելով կառավարության՝ ինտերնետը գրաքննելու որոշման դեմ, որը նախատեսվում է ուժի մեջ մցնել օգոսոտոս ամսին։ Այս մասին հաղորդում է IDG News Service-ը։ Anonymous խումբը հայտարարել է, թե կոտրել է մոտ 100 թուրքական կայք, որոնցից 74-ում թողել է իր տարբերանշանն ու կառավարության որոշումը քննադատող հաղորդագրություն։ Հարձակման ենթարկված 74 կայքերից են պետական մի շարք հիվանդանոցների կայքեր։ Անցած ամիս Anonymous-ը DdoS հարձակման էր ենթարկել մի շարք թուրքական պետական կայքեր, որոնց թվում էր ինտերնետը կարգավորող մարմնի կայքը։ Թուրքական իշխանությունները այս հարձակումներին պատասխան տվեցին՝ ձերբակալելով 32 անձանց, որոնց կասկածում էին այդ հարձակումներին մասնակից լինելու մեջ։ Անցած շաբաթ Իտալիայում ձերբակալեցին ևս 15 անձի, որոնց կասկածում էին Anonymous խմբի անդամության մեջ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր ՔԿ․ Կիրանցի մոտ ցույցի 2 մասնակից ձերբակալվել է թմրամիջոց պահելու կասկածանքով Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ |