«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն բողոքում է Երևանյան դելֆինարիումի դեմ 7 հուլիսի 2011 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին «Թռչնասերների կենտրոն» և «Էկոդար» ՀԿ-ներն երևանյան դելֆինարիումի տարածքում կազմակերպել էր բողոքի ակցիա: Այն լուսաբանող լրագրողների թիվը գերակշռում էր մասնակիցների թվին: Ակցիան նվիրվեց անազատության մեջ գտնվող դելֆինների համաշխարհային շաբաթվան: ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը պետք է օրինակ վերցնի Կոստա Ռիկայից, Թուրքիայից և այլ երկրներից, որտեղ դեֆինարիումներ չկան: «Դելֆինները պետք է ապրեն աղի միջավայրում, ոչ թե քլորացված ջրում: Այն վնասում է կենդանիների մաշկը, տեսողությունը, փչանում են ատամները: Երևանում դելֆիններն ապրում են հենց այդ պայմաններում», ասաց Ադամյանը: Բացի դրանից, Ադամյանի խոսքերով, դելֆինարիումի տնօրինությունը չի թույլատրում նրանց մոնիթորինգ անցկացնել և ծանոթանալ դելֆինների առողջական վիճակին: Այս առիթով ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել դելֆինարիումի տնօրինության դեմ և սպասում է պատասխանի: Իր հերթին դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը լրագրողներին հավաստիացրեց, որ իրենց մոտ բոլոր նորմերը պահպանվում են և կան համապատասխան փաստաթղթեր, սակայն չցուցադրեց դրանք, պատճառաբանելով, թե լրագրողներին առանձին կհրավիրի և ցույց կտա: Բացի դրանից, տնօրենի խոսքերով, ՀԿ-ն ոչ մի մոնիթորինգի առաջարկով նրանց չի դիմել: Թոհուբոհին միացան նաև դելֆինարիումի մարզիչները, ովքեր կենդանիների «առողջական լավ վիճակը» ապացուցելու համար լրագրողներին ցուցադրեցին բոլոր 4 դելֆինների ատամները և շարժումներին հակադարձելու ունակությունը: Մարզիչներն ասացին, որ յուրաքանչյուր դելֆինի համար անհրաժետ է 250 տոննա ջուր, իսկ իրենք 4 դելֆիններին ապահովում են 1.250 տոննա ջրով: Բողոքին ներկա էր նաև տարածքի բնակիչ Համլետ Ավոյանը, ով ողջունեց դելֆինարիումի կառուցումը, որովհետև վերջապես Կոմիտասի անվան այգու տարածքը բարեկարգվել է և ավելի անվտանգ է դարձել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |