Ի հեճուկս «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության սպասումներին, ամռանը ՃՏՊ քանակը չի նվազել 7 հուլիսի 2011 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Ավտոտրանսպորտային պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ)` ուժի մեջ մտնելու առաջին կես տարվա ընթացքում «Ռոսգոսստրախ Արմենիա» Կապի կենտրոնը սպասարկել է 25 300 զանգ, որոնց առավելագույն քանակը բաժին է ընկել հունիսին` օրական միջինը 170 զանգ, ինչպես նաև գրանցել 5948 ապահովագրական դեպք, կես տարվա ընթացքում միջին ցուցանիշը կազմել է օրական 33 ՃՏՊ: Բացարձակ մաքսիմումը գրանցվել է հունիսին` 1095 ՃՏՊ: «Ի հեճուկս սպասումներին և կանխատեսումներին, ամռանը ՃՏՊ քանակը չի նվազել»,- նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Հունիսին պատահարների միջին քանակը կազմել է 37, ինչը փետրվարին գրանցված մաքսիմումին է հավասար: Զգալիորեն աճել է գիշերը տեղի ունեցող պատահարների թիվը: Հարկ է նշել, որ անձրևի ժամանակ պատահարների քանակի կտրուկ աճ է նկատվում: «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության Կորուստների Կարգավորման Կենտրոն (ԿԿԿ) 3720 դիմում է ներկայացվել, ըստ որոնց վնասի հատուցման ընդհանուր գումարը կազմել է 740 մլն դրամ (մոտ 1,8 մլն դոլար): Նյութական վնասի միջին հատուցումը կազմել է 201 հազար դրամ: «Ռոսգոսստրախ Արմենիայի» տվյալներով, տարվա սկզբից սկսած ՃՏՊ արդյունքում մարմնական վնասվածքների պատճառման 151 դեպք է գրանցվել (որոնցից 30-ը` հունիսին) և 5-ը`մահացու ելքով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |