Ազգային գրադարանը հերթական անգամ նշել է իր օրը 7 հուլիսի 2011 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Հայաստանի ազգային գրադարանում նշել են Ազգային գրադարանի օրը: Տոնակատարությանը ներկա էին ԱԺ պատգամավոր Արտաշես Շահբազյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Միջոցառման ընթացքում նրանք հանդես են եկել շնորհավորական խոսքերով: Հանդիսավոր բացման ժամանակ ելույթ է ունեցել ՀԱԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Զարգարյանը, ով շնորհավորել է բոլոր գրադարանավարներին և մտավորականներին տոնի առթիվ: Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է գրադարանի անցյալի և ներկայի մասին պատմող տեսանյութ: Ազգային գրադարանի օրը նշվում է սկսած 1999 թվականից: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |