Դիլիջան քաղաքում կկառուցվի 80 մլն դոլար արժողությամբ նոր ֆինանսական կենտրոն 8 հուլիսի 2011 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Դիլիջան առողջարանային քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն վերածելու ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 80 մլն դոլար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Նրա խոսքով, այդ ուղղությամբ աշխատանքներն են իրականացվում արդեն 3 տարի, և 2011-ի վերջին ԿԲ մասնաճյուղի շենքի շինարարությունը կավարտվի: Անդրադառնալով ներդրումներին` նա ասել է, որ դրանց մեծ մասը բաժին է ընկնում մասնավոր հատվածին, պետությունն ուշադրություն է դարձնում շինարարությանը և դպրոցների, հիվանդանոցների և միջպետական ճանապարհների վերակառուցմանը: Դիլիջանի քաղաքապետը նշել է, որ միաժամանակ առևտրային բանկերը մեկը մյուսի ետևից իրենց մասնաճյուղերն են բացում, և այսօրվա դրությամբ բացի «Արդշինինվեստբանկի» և «ՎՏԲ- Հայաստան բանկի», բացվել են «Արարատբանկի», «Ամերիաբանկի», «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» մասնաճյուղեր, իսկ «Արմսվիսբանկը» ձեռք է բերել նոր տարածք: Արմեն Սանթրոսյանը հավելեց, որ ծրագրի իրագործման շրջանակներում ստեղծվում են նոր աշխատատեղեր, ինչպես նաև բանկի աշխատողների համար կառուցվելու են բնակելի շենքեր և քոթեջներ, ուր մինչև 2013-ը տեղափոխվելու են ԿԲ աշխատողների 150 ընտանիքներ: Քաղաքապետը հաղորդեց, որ ֆինանսական կենտրոնում կառուցվելու է մանկապարտեզ, դպրոց և համալսարան, ինչը թույլ կտա ապահովել անհրաժեշտ կադրերով: Անդրադառնալով ներդրումներին` նա ասել է, որ դրանց մեծ մասը բաժին է ընկնում մասնավոր հատվածին, պետությունն ուշադրություն է դարձնում շինարարությանը և դպրոցների, հիվանդանոցների և միջպետական ճանապարհների վերակառուցմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |