Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությունն զարգանում է![]() 8 հուլիսի 2011 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 8-ին ընդունել է Երևան ժամանած Լեհաստանի Ռազմարդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկուն: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՄ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ փաստել են, որ հայ և լեհական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցությունն արդյունավետ զարգանում է: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Երևանում մամլո ասուլիսում Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հայտարարել է, որ Հայաստանը և Լեհաստանը բանակցություններ են վարում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |