ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ ընտրություններ ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն արդար ընտրությունների 8 հուլիսի 2011 - 13:47 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ ընտրություններ երկրում արդար ընտրություններ անցկացնելու նպատակով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանը: «Մենք ցանկանում ենք արտահերթ ընտրությունների անցկացում մի բանի համար` արդար ընտրությունների, այլ ոչ թե հանուն իշխանության»,- հայտարարել է նա: Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը հիշեցրել է Եղիազարյանին, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ խախտումները և կեղծիքները սկսվել են այն ժամանակ, երբ նախագահ էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Հիշեք անցյալը և գնահատեք ներկան և ապագան»,- հայտարարել է նա: Եղիազարյանը պատասխանել է, որ նույնիսկ եթե անցյալում եղել են սխալներ, ապա նոր իշխանությունը չպետք է դրանք կրկնի, այլ պետք է ձևավորի նոր քաղաքական մշակույթ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |