Հայաստանի Գինեգործների միության ղեկավարը խորհուրդ է տալիս ամռան շոգին խմել չոր սպիտակ գինի

Հայաստանի Գինեգործների միության ղեկավարը խորհուրդ է տալիս ամռան շոգին խմել չոր սպիտակ գինի

PanARMENIAN.Net - Գինին շատ օգտակար է և համարվում է դեղ, ուստի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը խորհուրդ է տալիս երեկոյան ժամերին խմել սպիտակ չոր գինի: Նրա խոսքով, ամեն օր տղամարդիկ պետք է օգտագործեն 300 գրամ գինի, իսկ կանայք` 200:

Ինչպես հաղորդել է Հարությունյանը, ամփոփելով 2011-ի առաջին կիսամյակի արդյունքները, գինու արտադրության ոլորտում գրանցվել է 20 տոկոս աճ 2010-ի նույն շրջանի համեմատ: 6 տոկոսով աճել է կոնյակի արտադրությունը, 10 տոկոս անկում է գրանցվել գարեջրի արտադրության ոլորտում: Դրա հետ կապված նա նշել է, որ Հայաստանում հետճգնաժամային շրջանում սկսել են ավելի քիչ օղի օգտագործել: «Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օղու սպառման ծավալները կազմել են 3.1 մլն լիտր 2010-ի 4.7 մլն լիտրի փոխարեն»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է գինու սպառմանը, ապա նրա խոսքերով, այն անփոփոխ է մնացել` 1.4 լիտր, իսկ կոնյակի սպառումը հաշվետու շրջանում կազմել է 625 հազար լիտր 2010-ի 610 հազարի փոխարեն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---