Սևանա լճի լողափերում գործում են շուրջ 19 փրկարարական կայաններ

Սևանա լճի լողափերում գործում են շուրջ 19 փրկարարական կայաններ

PanARMENIAN.Net - Սևանա լճի լողափերում գործում են 19 փրկարարական կայաններ, որտեղ աշխատում են 37 փրկարարներ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը, այդ հատուկ կայաններն աշխատում են շուրջօրյա, իսկ երկու նոր հանրային լողափերում, որոնք գտնվում են թերակղզում և Սևան քաղաքին հարակից լողափում, փրկարարական ծառայությունն աշխատում է ավելի խիստ կարգով:

Մկրտչյանը նաև հաղորդել է, որ այս սեզոնում Սևանում դեռ չեն եղել դժբախտ դեպքեր, նշելով, որ անցյալ տարվա նույն շրջանում արձանագրվել է 5 դժբախտ պատահար: Նա նաև նշել է, որ հայ փրկարարներն անցել են հատուկ վերապատրաստումներ և հագեցած են անհրաժեշտ տեխնիկայով:

Անդրադառնալով փրկարարների աշխատավարձին` Սամվել Մկրտչյանն ասել է, որ միջինը նրանք ստանում 65 000-70 000 դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---