Սևանա լճում հանրային լողափերի աշխարհագրությունն ընդլայնվում է![]() ![]() PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարարությունը մտադիր է ընդլայնել հանրային լողափերի աշխարհագրությունը Սևանա լճում: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Աշոտ Ավալյանը, բացի վերջերս բացված հանրային լողափերից նախատեսվում է նաև նոր հանրային լողափերի բացում: Ավալյանի խոսքով, հանրային լողափերի աշխարհագրությունն ընդլայնվելու է ընդհուպ մինչև Մարտունի քաղաք: «Մենք արդեն հատկացրել ենք 60 տարածքներ, չեմ կարող խոստանալ, որ հաջորդ տարի այդ բոլոր տարածքները վերածվելու են հանրային լողափերի: Ամենայն հավանականությամբ, տարեկան բացվելու են 3-4 նոր հանրային լողափեր»,- նշել է նա: Միաժամանակ Ավալյանը նշել է, որ հանրային լողափեր բացվում են այն տարածքներում, որոնց հեշտ է հասնել և որոնք գրանցված չեն պետկադաստրում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |