«Ամերիաբանկը» Euromoney կողմից ճանաչվել է 2011-ին Հայաստանի լավագույն բանկ 8 հուլիսի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն արժանացել է Euromoney առաջատար ամսագրի Գերազանցության մրցանակին որպես 2011-ին Հայաստանի լավագույն բանկ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մանրածախ բանկինգի տնօրեն Վազրիկ Սեկոյանը, պարգևատրման պաշտոնական արարողությունը կայացել է հուլիսի 7-ին Լոնդոնում: Նրա խոսքով, Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք կարևոր չափանիշներ` բանկի արդյունավետ կառավարման համակարգը, տեղական շուկայում ընդլայնվող դիրքերը, նոր ծառայությունների ներդրումը` դասական ֆակտորինգ, կառուցվածքային ավանդ, ոսկով մետաղական հաշիվներ, ինչպես նաև առևտրային երկու համակարգի ներդրումը` AMERIA GLOBAL և TRADING WEB TRAIDER, որն ապահովում է հասանելիություն աշխարհի 19 երկրների 80 խոշորագույն ֆոնդային բորսաներին և «WEB TRADER» համակարգը, որը հասանելի է դարձնում առևտրային հաշիվն աշխարհի ցանկացած կետում: Իր հերթին բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը նշել է ստացված պարգևի կարևորությունը և հույս հայտնել, որ բանկը տարվա արդյունքներով կհաջողվի արժանանալ բարձր գնահատականի Euromoney մրցակցի` Financial Times կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |