Ժոաո Սոարեշն առաջիկայում կնշանակվի Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ![]() 8 հուլիսի 2011 - 21:56 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԽՎ պատվո նախագահ, պորտուգալացի խորհրդարանական Ժոաո Սոարեշն առաջիկայում կնշանակվի Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ, այս մասին հայտնել է Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: «Այսօր ԵԱՀԿ ԽՎ նախագահ, հույն Պետրոս Էֆթիմիուն Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակներին հրավիրել է մի հանդիպման, որի ընթացքում երկու պատվիրակությունների հետ համաձայնեցրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի անձնական ներկայացուցչի Հվ. Կովկասի հարցերով զեկուցողի թեկնածությունը: Ինչպես հայտնի է պրն. Գորան Լենմարկերի գործունեության ավարտից հետո այս պաշտոնը մնում էր թափուր: Այժմ պրն. Էֆթիմիուն որոշել է այս պաշտոնին առաջադրել ԵԱՀԿ ԽՎ պատվո նախագահ, պորտուգալացի Ժոաո Սուարեշի թեկնածությունը, ում լավ են ճանաչում և’ Հայաստանում, և’ Ադրբեջանում: Առաջիկայում ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում կհայտարարվի այդ նշանակման մասին»,- լրագրողներին հայտնել է հայկական պատվիրակության ղեկավար Ա. Սաֆարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |