Լարիսա Ալավերդյան. Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը սերտ կապված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ![]() 9 հուլիսի 2011 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունների և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միջև երկխոսությունը սերտ փոխկապակցված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, երկրի ղեկավարության և ՀԱԿ-ի մոտեցումները ղարաբաղյան հակամարտության հարցում այժմ շատ առումներով համընկնում են: «Արևմուտքին միանգամայն ձեռնտու է այդ իրադրությունը, երբ ընդդիմությունը համաձայն է իշխանությունների հետ Արցախի հարցում: Դա արտաքին ուժերին հնարավորություն է ընձեռում ուժեղացնել ճնշումը Ղարաբաղի հարցում, և մեզ հենց դա է անհանգստացնում»,- ասել է Ալավերդյանը: Խոսելով ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանում երեք նախագահների քաղաքականության մասին` «Ժառանգությունից» պատգամավորը նկատել է, որ ՀՀ առաջին նախագահի մեկնարկած քաղաքականությունն առանձնապես չի փոխվել: «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում: Գործող նախագահի հայտարարություններում լուսավոր մտքեր են նկատվում, բայց, ցավոք, նրա ելույթները շատ ավելի լավն են, քան նրա վարած քաղաքականությունը: Սարգսյանի հռչակած տեսությունը, որի համաձայն, Ղարաբաղը, թեև ճանաչված չէ, բայց Եվրոպայի մասն է կազմում, կարելի է ողջունել, սակայն իրական քաղաքականության մեջ քիչ բան է փոխվել»,- ասել է Ալավերդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |