Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Եվրոպական աստղագիտական ընկերության համագումարը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում հուլիսի 4-8-ին անցկացվեց Եվրոպական աստղագիտական ընկերության /ԵԱԸ, EAS/ համագումարը: Համագումարի ընթացքում տեղի ունեցան 9 գիտաժողովներ և 10 հատուկ նստաշրջաններ, ԵԱԸ խորհրդի նիստեր, մի շարք այլ հանդիպումներ և քննարկումներ: Համագումարին մասնակցեցին աստղագետներ եվրոպական և այլ երկրներից, եվրոպական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Հայաստանից համագումարին մասնակցում էր Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, ով տարբեր նստաշրջաններում ներկայացրեց 3 զեկուցում: Նա նաև Վիրտուալ աստղադիտարաններին նվիրված նստաշրջանի համակազմակերպիչն էր, ինչպես նաև մասնակցեց ԵԱԸ խորհրդի ընդլայնված նիստին: Համագումարին ներկա էր նաև երիտասարդ տաղանդավոր աստղագետ Իգոր Չիլինգարյանը /Ռուսաստան/, ով նույնպես տարբեր նստաշրջաններում ներկայացրեց 3 զեկուցում: Տեղի ունեցավ հանդիպում Եվրոպական միացյալ աստղադիտարանի գլխավոր տնօրեն պրոֆ. Թիմ դե Զեուի հետ և քննարկվեցին եվրոպական աստղագիտության ապագա հարցերը:

Նման համագումար 2007թ. տեղի է ունեցել նաև Հայաստանում /http://www.aras.am/Jenam2007/index.htm/, որը Հայաստանի պատմության մեջ խոշորագույն գիտական միջոցառումն էր: 2008-ին ԵԱԸ համագումարն անցկացվեց Վիեննայում, 2009-ին՝ Լոնդոնում, իսկ 2010-ին՝ Լիսաբոնում: Արդեն հայտնի է, որ 2012թ. եվրոպական համագումարը կկայանա Հռոմում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---