Լարիսա Ալավերդյան. Կազանից առաջ և հետո Ռուսաստանն առանձնապես ակտիվ չէ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում 9 հուլիսի 2011 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Կազանյան հանդիպումից առաջ և հետո Ռուսաստանը թույլ ակտիվություն է ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, անհրաժեշտ է ղարաբաղյան գործընթացում Մոսկվայի ջանքերը գնահատել ռուսական շահերի տեսակետից, քանի որ Ռուսաստանին ձեռնտու չի լինի հարավկովկասյան տարածաշրջանում այլ ուժերի ներկայությունը: «Ռուսաստանը պետք է ոչ միայն շուտափույթ կերպով միջոցներ ձեռնարկի ղարաբաղյան կարգավորման համար, այլև ճշտի իր մոտեցումները, որպեսզի հետո չանհանգստանա այն մասին, թե ինչպես գտնի բարդ իրադրությունից ելնելու ճանապարհները»,- ասել է պատգամավորը` համոզմունք հայտնելով, որ առաջիկայում Ռուսաստանը կակտիվացնի իր քայլերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին փոխանցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը և առաջարկները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որ Ադրբեջանի նախագահը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար |