Հոկտեմբերից System of a Down խումբը շրջագայություններով հանդես է գալու Հարավային Ամերիկայում![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից աշխարհահռչակ հայ-ամերիկյան System of a Down ռոք խումբը առաջին անգամ շրջագայելու է Լատինական Ամերիկայի երկրներում: Այդ մասին խումբը հայտարարել է իր պաշտոնական կայքում: Խմբի առաջին երկու համերգները կայանալու են Բրազիլիայում` հոկտեմբերի 1-ին` Սան Պաուլոյում և հոկտեմբերի 2-ին` Ռիո դե Ժանեյրոյում: Ի դեպ, Ռիո դե Ժանեյրոյի համերգի տոմսերն արդեն սպառվել են: Հոկտեմբերի 5-ին խումբը հանդես է գալու Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, իսկ հոկտեմբերի 7-ին` Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Խմբի լատինամերիկացի երկրպագուները մեծ ուրախությամբ են ընդունել այդ լուրը, ինչը փաստում են System of a Down-ի պաշտոնական կայքում երկրպագուների գրած բազմաթիվ շնորհակալական խոսքերը: System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, վերամիավորման մասին պաշտոնապես հայտարարել է 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում որպես մենակատար, իսկ Ջոն Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խումբը հայտարարել էր Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում շրջագայությունների մասին, սակայն նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |