«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի շնորհիվ 2009 թվականից ի վեր արտադրվել է շուրջ 2 հազար «Ճիշտ տոպրակ»11 հուլիսի 2011 - 12:15 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի համատեղ իրականացվող նախագծի շրջանակներում շաբաթ օրը`հուլիսի 9-ին կայացավ շուրջ երկու տասնյակ երեխաների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես և մրցանակաբաշխություն: Ցուցահանդեսը ազդարարեց Հիմնադրամի և Բանկի` «Շրջակա միջավայրի պահպանություն և կանանց ձեռներեցության զարգացում գյուղական վայրերում» ընդհանուր առմամբ 36 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա ծրագրի ավարտը, որի նպատակը շրջակա միջավայրի պահպանությունն ու վերջինս պոլիէթիլենային տոպրակներից զերծ պահելն է: Ծրագրի մեկնարկից` 2009 թվականից ի վեր, Հայաստանի մանուկներ հիմնադրամի զարգացման հովանու ներքո գտնվող Արմավիրի մարզի գյուղական համայնքներում կանայք արտադրել են վերաօգտագործվող` «Ճիշտ տոպրակներ», որոնք կոչված են փոխարինելու շուկայում առկա պոլիէթիլենային տոպրակները: Արտադրվել է շուրջ 2 հազար «Ճիշտ տոպրակ»: Բացի այդ, իրականացվել են հանրության իրազեկման ակցիաներ. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի մասնաճյուղերում ավելի քան 50 հազար այցելու տեղեկացվել է և դարձել պարբերաբար անցկացվող «Հակապլաստիկ շաբաթ» ակցիայի անմիջական մասնակիցը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |