Շևարդնաձե. Կրոնական միավորումներին կարգավիճակ շնորհած պատգամավորները չեն հասկանում, թե ինչ են անում11 հուլիսի 2011 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն լուրջ դիմակայություն է կանխատեսում եկեղեցու և իշխանությունների միջև կրոնակասն միավորումների կարգավիճակի մասին օրենքի պատճառով: «Այդ որոշմամբ խորհրդարանն ու նախագահը հակադրվեցին Վրաստանի պատրիարքին և դա իր բացասական հետևանքները կունենա»,-այսօր հայտարարել է Շևարդնաձեն «Ասավալ-Դասավալի» վրացական շաբաթաթերթին տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, որ իր նախագահության օրոք 2002թ. Վրաց ուղղափառ եկեղեցին համաձայնություն կնքեց պետության հետ, որտեղ ամրագրվեց նրա հատուկ դերը: «Մյուս կրոնական միավորումները դարձան մասնավոր իրավունքի սուբյեկտ, ինչը նրանց դուր չեկավ, քանի որ իրավունք չէր տալիս համարվել պաշտոնականա կրոնական միավորում»,-ասել է նախկին նախագահը: Շևարդնաձեն նշել է, որ խորհրդարանը պետք է ներողություն խնդրի պատրիարք Իլիա Երկրորդից, որին նա վաղուց «այդքան վրդովված չէր տեսել»: «Ես ինքս մտադիր եմ այցելել պատրիարքին և ներողություն խնդրել խորհրդարանականների համար, որոնք չեն հասկանում, թե ինչ են անում»,-ասել է նա՝ խորհուրդ տալով իշխանություններին չեղյալ հայտարարել օրենքը: Վրաստանի խորհրդարանը շտկումներ է կատարել Քաղաքացիական օրենսգրքում, որով հինգ կրոնական միավորումներին՝ Հայ առաքելական եկեղեցուն, Կաթոլիկ եկեղեցուն, Մահմեդական համայնքին, Հրեական համայնքին և Բապտիստական եկեղեցուն տվեց իրավաբանական անձի կարգավիճակ: Պատգամավորները փոփոխություններն ընդունեցին խորհրդարանի արտահերթ նիստում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |