«Ոսկե ծիրան». Գերմանացի ռեժիսոր Անդրեա Ռոգոն ներկայացնելու է կուբացի բլոգերի կյանքը անազատության մեջ![]() ![]() PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ներկայացված գերմանացի ռեժիսոր Անդրեա Ռոգոյի «Ես ազատ եմ» ֆիլմը պատմում է Կուբայի բնակիչների, և ազատության վերաբերյալ պատկերացումների մասին: Ֆիլմի հերոսները քաջատեղյակ են, թե ինչ սահմանափակումներ են գործում նրանց դեմ: «Կարևորը, որ դու ազատությունը գտնես քո մեջ, կարևորը որ դու ինքդ քեզ ազատագրես», ասաց Ռոգոն Երևանում: Ըստ ֆիլմի սյուժեի հասարակության ամենամեծ թշնամին մի կին բլոգեր է, ով իր գրառումներով մերկացնում է համակարգի էությունը: «Երկրի մասին պատկերացում կազմելու համար պետք է տեսնես, թե ինչպես է այդ երկրում ժամանակը ընթանում: Ֆիլմի վերնագիրը ելնում է այն բանից, որ կուբացիներից մեկն նշեց, թե այնքան շատ է մի բան ասում, որ ակամա հավատում է դրան: Նա ասաց. «Ես ազատ եմ. այս սուտն այնքան հաճախ եմ կրկնել, որ ինքս էլ եմ սկսել հավատալ դրան», - պատմել է ռեժիսորը: Այդպիսով, Ռոգոն ընդգծեց, որ նրանք արդեն հավատում են, որ ազատ են: «Ես ուզում էի իմ կինոնկարի միջոցով հաղորդել կուբացիների կարծիքները և նրանց վիճակը: Դրա համար ձայնը ֆիլմում ներկայացնում եմ առանց պատկերի, իսկ պատկերը առանց ձայնի», - ասաց Ռոգոն: Ֆիլմը վերջանում է հույն բանաստեղծ Պ. Կավաֆիսի բանաստեղծությամբ, որտեղ հնչում են հետևյալ տողերը. «դու ուրիշ տեղ ես փնտրում ազատությունը, չտեսնելով, որ այն քո մեջ է»: Ըստ ռեժիսորի, կուբացիները ոչինչ չեն անում իրենց ազատության համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |