Արդյո՞ք կհեշտանա հայրենական բիզնեսի կյանքը11 հուլիսի 2011 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության ջանքերն ուղղված են առաջին հերթին ոչ թե երկրի վարկանիշի բարելավմանը միջազգային կազմակերպություններում, այլ գործարարների գործունեության ու ընդհանուր առմամբ տնտեսվարման պայմանների բարելավմանը: Այդ մասին հուլիսի 11-ին Արմավիրի մարզում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: « Կարևորն այն չէ, թե ով և ինչպես է մեզ գնահատում, այլ այն, թե որքանով է բարելավվում մեր կյանքն ու գործը»,-ասել է նա: Հարկ է նշել, որ ըստ Doing business-2011-ի, Հայաստանը զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը: Տիգրան Դավթյանը հավելել է, որ կառավարությունը կհասնի իր նպատակին, եթե տարեվերջին հարցումը ցույց տա, որ «բիզնեսի կյանքը հեշտացել է, դա է մեր գլխավոր նպատակը, ոչ թե ինչ-որ թվերի հասնելը»: Forbes-ի գլխավոր խմբագիր Դենիել Ֆիշերը, որը նախորդ շաբաթ Հայաստանն ընդգրկել էր «աշխարհի վատագույն էկոնոմիկայով» երկրների տասնյակում, հայտարարել է, որ հաջորդ տարի Հայաստանն այդ ցուցակում չի լինի: Վերջերս հրապարակված Դենիել Ֆիշերի վարկանիշում Հայաստանը 2-րդ տեղում էր Մադագասկարից հետո: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |