Սևաստոպոլում տեղի կունենա «Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ սիմպոզիում 2011-ը»

PanARMENIAN.Net - Սինոփսիս Արմենիա ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 9-12-ը Սևաստոպոլի «Aquamarine» հյուրանոցում տեղի կունենա 9-րդ IEEE EWDTS 2011 -Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ սիմպոզիումը:

Սիմպոզիումի հիմնական նպատակը էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, նախագծման ավտոմատացման, ինչպես նաև թեստավորման ոլորտում Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և աշխարհի այլ կողմերի մասնագետների և գիտնականների միջև փորձի փոխանակումն է:

Սիմպոզիումին մասնակցելու են առաջատար ընկերություններից հրավիրված խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից, որոնք կներկայացնեն ոլորտի նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները, կքննարկեն հետագա զարգացումները:

Սիմպոզիումը նախատեսված է հատկապես Սև ծովի ավազանի և Կենտրոնական Ասիայի երկրներից և Նորագույն ԱնկախՆահանգներից (NIS) մասնակիցների ներգրավման համար:

2007թ-ին սիմպոզիումը տեղի ունեցավ Երևանում, որին մասնակցեցին 25 երկրներից 125 մասնակիցներ, ներկայացվել էր 151 զեկույց, ինչպես նաև համաշխարհային առաջատար ընկերություններից հրավիրված էին 24 խոսնակներ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---