Քուվեյթում վնասազերծել են հայերի հանցավոր խմբավորում11 հուլիսի 2011 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին Քուվեյթի իրավապահ մարմինները հանցավոր խմբավորում են վնասազերծել, որը կազմված էր հայերից: Ինչպես հայտնում է Arab Times-ը, սկզբում իրավապահները ձերբակալել են մի հայի՝ Ռուսաստանի քաղաքացիությամբ, ով պատմել է խմբավորման գործունեության մասին, ինչպես նաև հայտնել է, որ իր կինը գտնվում է օդանավակայանի ճանապրհին գողացված ոսկով և կեղծ փաստաթղթերով, ինչից հետո այդ կինը ևս ձերբակալվել է: Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ խմբավորման մեջ ևս չորս հոգի է ընդգրկված, ովքեր, նրանց խոսքով, ևս հայեր են ազգությամբ: Հանցագործները ոսկյա իրերի խոշոր չափերի կողոպուտ են կատարել: Խմբավորումը չորս տարում գողացել է 1 միլիոն Քուվեյթի դինար արժողությամբ ոսկյա իրեր:Ամառային սեզոնին նրանք առևտրային վիզայով ժամանում էին Քուվեյթ և կողոպտում էին առանձնատները: Խմբավորման պարագլուխը հետախուզման մեջ է: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |