Ասադի կողմնակիցները ներխուժել են Դամասկոսում ԱՄՆ դեսպանատուն11 հուլիսի 2011 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցները երկուշաբթի օրը ներխուժել են Դամասկոսում գտնվող ԱՄՆ դեսպանատան տարածք և փորձում են թափանցել Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություն, հաղորդում է Ռեյտեր գործակալությունը` մեջբերելով արտասահմանյան դիվանագետների վկայությունները: Ֆրանսիայի դեսպանատան մոտ բախում է տեղի ունեցել սիրիական իշխանությունների կողմնակիցների և պահակախմբի միջև, որը հրազենային զենք է կիրառել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը «վճռական» բողոք է հայտնել Սիրիայի դեսպան Լամիկա Շաքուրին այն բանից հետո , երբ ֆրանսիացի դեսպանի այցի ընթացքում բողոքի զանգածային ակցիաներ են տեղի ունեցել Խամա քաղաքում: Անցյալ շաբաթ Խամա քաղաք է այցելել ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը: Սիրիայի իշխանությունները նրա գործողությունները գնահատել են որպես «իրավիճակը խորացնելու փորձ», որը սպառնում է երկրի անվտանգությանը: Երկու դիվանագետներն էլ երկուշաբթի օրը կանչվել են Սիրիայի ԱԳՆ, որտեղ նրանց մեղադրել են «Սիրիայի ներքին գործերին բացահայտորեն միջամտելու մեջ»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |