Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 11-ին ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ Ռիվենսկի երկրամասի սոցիալական ծառայության կենտրոնում բռնկված հրդեհի կապակցությամբ, որին զոհ են դարձել տարեց մարդիկ:

Նախագահն այդ ողբերգական իրադարձության կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, անկեղծ կարեկցանքը՝ Ուկրաինայի նախագահին և ժողովրդին:

16 մարդ է զոհվել Ռիվենսկի երկրամասի սոցիալական ծառայության կենտրոնում բռնկված հրդեհի արդյունքում կիրակի լույս երկուշաբթի գիշերը: 11 հոգի գտնվում են հիվանդանոցում: Բոլոր զոհվածները թոշակառուներ են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---