Ավելի քան 750 000 ծրագրավորող ստեղծել է Twitter-ի 1 միլիոն ծրագիր

Ավելի քան 750 000 ծրագրավորող ստեղծել է Twitter-ի 1 միլիոն ծրագիր

PanARMENIAN.Net - Twitter միկրոբլոգը ունի 1 միլիոն գրանցված ծրագիր՝ ստեղծված ավելի քան 750,000 ծրագրավորողների կողմից։ Այս մասին հաղորդում է Twitter-ի բլոգը։

Մեկ տարի առաջ այս թիվը կազմում էր ընդամենը 150 000 ծրագիր։ Այժմ ամեն 1,5 վայրկյանը մեկ գրանցվում է նոր ծրագիր։

2010 դեկտեմբերից ավելի քան 500 միլիոն դոլար է ներդրվել էկոսիստեմ ընկերություններում և ավելի քան միլիարդ դոլարի շահույթ գրանցվել։ Ներդրումների այս մակարդակը ցույց է տալիս ծրագրավորողների և գործարարների հաջողակ բիզնես կառուցելու հնարավորույթունը՝ օգտագործելով Twitter պլատֆորմը։

Twitter-ը նաև ներկայացրել է մշակողների (Developers’) նոր կայք, որտեղ ցանկացած մարդ կարող է սկսել մշակել Twitter-ը՝ կապվելով Twitter-ի թիմի անդամներին, փոխանակել գաղափարները և գտնել անհրաժեշտ աղբյուրներ կազմակերպելու համար սեփական արտադրությունը կամ բիզնեսը։

Ծրագրերը կարող են օգնել մարդկանց ավելի լավ հասկանալ Twitter-ի բնույթը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---