Հարցում. Հայ հանրությունը առավելապես վստահում է էլեկտրոնային ԶԼՄ-ներին

Հարցում. Հայ հանրությունը առավելապես վստահում է էլեկտրոնային ԶԼՄ-ներին

PanARMENIAN.Net - Հայ հանրությունը առավելապես վստահում է էլեկտրոնային ԶԼՄ-ներին. դա են ցույց տվել հարցման արդյունքները: Ըստ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) անցկացրած հարցման արդյունքների, հարցման ենթարկվածների 54 տոկոսը գտնում է, որ էլեկտրոնային ԶԼՄ-ները առավել հուսալի են ու օբյեկտիվ, քան ավանդականները:

Ներկայացնելով հարցման արդյունքները՝ CRRC-ի հայկական կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը նշել է, որ այսօրվա դրությամբ էլեկտրոնային ԶԼՄ-ները լուրջ մրցակիցներ են ավանդական ԶԼՄ-ների համար: Ըստ նրա, հարցման ենթարկվածների մեծամասնությունը գտնում է, որ սոցիալական ցանցերն առավել անկախ են տեղեկատվության տրամադրման առումով և հիմնականում չեն վերահսկվում կառավարության ու գործարար ոլորտի կողմից:

Ըստ հարցման արդյունքների, հարցվածները օրական միջինը 4 ժամ հեռուստացույց են դիտում և 3 ժամ օգտվում են ինտերնետից: Ինտերնետից օգտվողների հարցման մասնակիցների 65 տոկոսը այցելում է սոցիալական ցանցեր, իսկ 36 տոկոսը հետևում է նորություններին:

Հարցումն անց է կացվել 2011թ. հունվար-փետրվարին 1400 տնային տնտեսություններում:

4  12.07.11 - Երևանում ներկայացվեցին Հայաստանում ԶԼՄ-ների մասին հանրային կարծիքի արդյունքները
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---