Մ. Ապրեսյան. Աճը զբոսաշրջության ոլորտում վկայում է, որ Հայաստանը պահանջարկ է վայելում օտարերկրացիների մոտ12 հուլիսի 2011 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանի զբոսաշրջության ոլորտում գրանցված աճը վկայուում է այն մասին, որ հանրապետությունը պահանջարկ է վայելում օտարերկրացի զբոսաշրջիկների մոտ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Ըստ նրա, զբոսաշրջությունը գերակա ճյուղ է Հայաստանի համար և նույնիսկ ճգնաժամային տարում այստեղ աճ է գրանցվել: «Ամեն տարի աճը կազմում է 20-25 տոկոս, մեր աճի տեմպերը գերազանցում են մեր հարևանների աճի տեմպերը»,-ասել է նա: Մեխակ Ապրեսյանը հիշեցրել է, որ 2011թ. առաջին եռամսյակի արդյունքում գրանցվել է 22 տոկոս աճ՝ 113 հազար մարդ, իսկ երկրորդ կիսամյակի արդյունքները կհրապարակվեն տարեվերջին: Ըստ նախնական տվյալների, մինչև տարեվերջ Վրաստան կայցելի 3 մլն զբոսաշրջիկ, մինչև 2015թ. այդ թիվը կհասնի 5 մլն, գտնում են այդ երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունում: Ինչպես հայտնում է «Business Գրուզիան», ըստ նախնական հաշվարկների, այս տարի զբոսաշրջիկների թվի 43 տոկոս աճ կգրանցվի: 2011թ. հունվար-մայիս ամիսների տվյալներով Վրաստան է այցելել շուրջ 879 065 այցելու, որոնցից 192 468 Հայաստանի քաղաքացիներ են: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Երուսաղեմի պատրիարքը դատապարտել է կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու փորձը Ավել վաղ միջադեպը դատապարտել էր նաև Արամ Ա–ն Վարչապետ․ Ամեն օր էլ հրաշալի է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ տեքստի շուրջ պետք է պայմանավորվել Նա չի պատասխանել հարցին` կմեկնի՞ Բաքու մասնակցելու այդ համաժողովին, թե ոչ Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը |