Հայ և ադրբեջանցի լրագրողները կծանոթանան Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրներին![]() 12 հուլիսի 2011 - 16:43 AMT PanARMENIAN.Net - 2011թ. հուլիսի 13-15-ը Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը «Հարևաններ» նախագծի շրջանակներում կազմակերպում է հայ-ադրբեջանական համատեղ լրագրողական այցելություն դեպի Վրաստան: Նախագծի նպատակն է բացահայտել Վրաստանի երկու շրջաններում`Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում, ապրող ազգային փոքրամասնությունների` հայերի և ադրբեջանցիների խնդիրները: «Հարևաններ» նախագիծը համագործակցության յուրահատուկ հարթակ է հայ և ադրբեջանցի լրագրողների համար, որը նպաստում է հակամարտության երկու կողմերի միջև հարաբերությունների կառուցմանը` նրանց ապահովելով համապատասխան միջոցներով, տեղեկատվությամբ և համագործակցության հնարավորություններով: Նախագծի նպատակն է վերացնել հաղորդակցության պատնեշները, տարածաշրջանում ստեղծել «ընդհանուր տեղեկատվական տարածք»` օբյեկտիվ լրատվության իրականացմանը խոչընդոտող տարաձայնությունները և նախապաշարմունքները վերացնելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |