Վլադիմիր Լիտվինը հայաստանյան իր այցի ընթացքում ունեցած հանդիպումները բավականին արդյունավետ է համարում

Վլադիմիր Լիտվինը հայաստանյան իր այցի ընթացքում ունեցած հանդիպումները բավականին արդյունավետ է համարում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 12-ին ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինին:

Ողջունելով հյուրին՝ Հայաստանի ղեկավարը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հանդիպումն է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի հետ, ինչը վկայում է երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու, այն որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկության մասին: Նախագահը հույս է հայտնել, որ պարոն Լիտվինի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը հայաստանյան իր այցի ընթացքում ունեցած հանդիպումները բավականին արդյունավետ է համարել, տեղեկացնելով Նախագահ Սարգսյանին, որ ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության և հանձնաժողովների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ խորհրդարանների մակարդակով սերտորեն փոխգործակցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Վիկտոր Յանուկովիչի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, նաև երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակում:

3  12.07.11 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---