Երկու վրացական թերթեր որպես բողոքի նշան Սահակաշվիլու դեմքը ծածկել են սև քառակուսիներով12 հուլիսի 2011 - 20:43 AMT PanARMENIAN.Net - «Ռեզոնանսի» և «Ալիա» վրացական թերթերը ակցիա են կազմակերպել լուսանկարիչների աջակցության համար, որոնց ձերբակալել են լրտեսության մեղադրանքով: Հուլիսի 12-ին լույս տեսած թերթերի համարներում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու դեմքը ծածկված է սև քառակուսիներով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Պատկերների տակ գրություն է` «Այստեղ պետք է լիներ լուսանկար, բայց ֆոտոթղթակիցները ձերբակալված են»: Վրացի լրագրողներն արդեն մի քանի ակցիա են անցկացրել ձերբակալված լուսանկարիչների աջակցության համար: 2011-ի հուլիսի 7-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն և ևս չորս լուսանկարիչներ ձերբակալվել են: Վրացական ուժային կառույցների ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանց կասկածում են արտասահմանյան հետախուզական ծառայության հետ համագործաակցության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |