Հունիսի 13-ին Սենատը կորոշի` կդառնա արդյոք Ջոն Հեֆերնը Հայաստանում ԱՄՆ դեսպան![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը վաղը լսում է անցկացնելու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածության վերաբերյալ: Լսումը հեռարձակվելու է առցանց Սենատի հանձնաժողովի կայքում: Ավելի վաղ Ամերիկայի հայկական համագումարը (AAA) հույս է հայտնել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնը հաջող կերպով կներկայացնի Միացյալ Նահանգները Հայաստանում և կճանաչի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան: «Մենք հուսով ենք, որ նա իր ավանդը կունենա տարածաշրջանում խաղաղություն ապահովելու, մարդու իրավունքները հարգելու հարցում»,- ասվում է AAA հայտարարությունում: 1990-ականներին կեսերին Հեֆերնն աշխատել է նախկին կոնգրեսական Դուգա Բերուոտերի հետ, որը հայտնի է Կոնգրեսում իր թուրքամետ և հակահայկական գործունեությամբ: Եթե Սենատը հավանություն տա Ջոն Հեֆերնի թեկնածությանը, ապա նա Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Մարի Յովանովիչին, որն ավարտել է իր առաքելությունն այս տարվա հունիսին: Հեֆերնը ներկա պահին ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալն է: Մինչ այդ նա աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |