Պատմաբան. Դեռևս 1915թ. Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ը կոչ էր անում դադարեցնել հայերի հանդեպ կատարվող բռնությունները13 հուլիսի 2011 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Դեռևս 1915թ. Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ը նամակ էր հղել թուրք սուլթան Մեհմեդ V-ին, որտեղ հորդորում էր դադարեցնել հայերի հանդեպ կատարվող բռնությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Սուրեն Մանուկյանը՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվները բացելու Վատիկանի մտադրությունը: «Ոչ ոք չի տեսել այդ արխիվները և չի աշխատել այդ նյութերի հետ: Սակայն, ակնհայտ է, որ դրանք բավականին հարուստ ինֆորմացիա են պարունակում Հայոց ցեղասպանության մասին, քանի որ 19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում Վատիկանը բավականին ակտիվ դիվանագիտական աշխատանք էր տանում»,-ասել է Մանուկյանը: Սակայն, պատմաբանը նշել է, որ հավանաբար, Վատիկանը բոլոր արխիվները չի բացի, այլ կհրապարակի միայն մի քանի փաստաթուղթ: Մանուկյանը գտնում է, որ այդ փաստաթղթերը հետաքրքիր կլինեն ցեղասպանագետների համար և կհամալրեն Հայոց ցեղասպանության մասին նյութերի բազան: Հիշեցնենք, որ 2001թ., երբ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը այցելեց Հայաստան՝ քրիստոնեության ընդունման 1700-ամայկի շրջանակներում, նա Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրեց Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ի 1915թ. սեպտեմբերի 10-ի նամակի սևագիրը, որը հասցեագրված էր Թուրքիայի սուլթան Մեհմեդ V-ին: Մասնավորապես, պապը խնդրում էր սուլթանին «արտաբերել խաղաղության ու հաշտության խոսքեր», որպեսզի «հայ ժողովուրդը դադարի լինել դաժանության ու վրիժառության զոհ»: Նախորդ շաբաթ իտալական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Վատիկանը փաստաթղթերի ժողովածու կհրապարակի Հայոց ցեղասպանության մասին: Արխիվի պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանոն հայտարարել է, որ երբ ընթերցում էր հայերի կրած կտտանքների մասին փաստաթղթերը, նա ցավ և սարսափ էր ապրում: Վատիկանի գաղտնի արխիվի պատասխանատուն հայտարարել է, որ 2-3 տարուց այդ շրջանի փաստաթղթերը պատրաստ կլինեն հրապարակման: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա |