Այսօր կկայանա ABBYY ընկերության փոխնախագահի վարպետության դասը![]() 13 հուլիսի 2011 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 13-ին, ժամը 13:00- 14:30 ՀՊՃՀ -ում տեղի կունենա ABBYY ընկերության փոխնախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիր անդամ Արամ Փախչանյանի (Ռուսաստան) վարպետության դասը` «Սեփական ՏՏ-բիզնես: Ինչո՞վ զբաղվել և ինչպե՞ս դա իրականացնել» թեմայով: Հայաստանը գտնվում է աշխարհագրորեն մեկուսացված դիրքում: Սակայն ՏՏ աշխարհում ֆիզիկական դիրքն այլևս այդքան կարևոր չէ։Շատ ավելի կարևոր է որևէ յուրահատուկ բան անել: Բայց ի՞նչ: Ինչպե՞ս հաղթանակել մտավոր պաշարների այս համաշխարհային պատերազմում: Եվ արժե՞, արդյոք, ներքաշվել այդ պատերազմի մեջ: Վերջին մի քանի տարիներին ՏՏ տիրույթում նաև տեղի են ունենում կառուցվածքային շեշտակի փոփոխություններ: Փոխվում է սպառողին գործառնականը հասցնելու հայեցակարգը, փոխվել է ինքը` սպառողը, փոխվել են սպառման ձևերը. եկել է post-PC սարքերի դարաշրջանը: Ահա թե որոնք են այսօրվա վարպետության դասի հիմնական կարևոր կետերը: Այս վարպետության դասը անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի «Վարպետության դասեր» ծրագրի շրջանակներում։ Նմանատիպ վարպետության դասեր Երևանում արդեն անցկացրել են ABBYY ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը (Ռուսաստան), հայտնի ֆինանսիստ Արթուր Բերդը (Ֆրանսիա / ԱՄՆ), որոնք «Այբ»-ի հիմնադիրներ են: Արամ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնողներից է: Ծնվել և մեծացել է Երևանում: Արամ Փախչանյանը աշխարհահռչակ ABBYY ընկերության փոխնախագահն է (ABBYY-ն հայտնի է իր FineReader և Lingvo ծրագրերով): Կանգնած է եղել ընկերության ակունքներում, ակտիվորեն մասնակցել է բիզնեսի կայացման և զարգացման, միջազգային շուկաներ դուրս գալու գործում: Այսօր ABBYY-նունի 1000-ից ավելի աշխատակիցներ և գրասենյակներ աշխարհի բազմաթիվ երկրներում` Ճապոնիայից և Չինաստանից մինչև Բրազիլիա, Ավստրալիա և ԱՄՆ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |